Business Expo
Culture
Life
Creativity
English
Russian
ArmenianSelected Language
World Expo
Runing Line

Հայաստանի նոր հաղթանակը Էքսպո 2012-ին. Շուտով կարդացեք բոլոր մանրամասները    

Runing Line

Երկրի բնակի'չ

Մենք հրավիրում ենք քեզ միանալ «Աշխարհի քաղաք» Նախագծին: Այս Նախագծով մարդկության պատմության մեջ առաջին անգամ առաջարկվում է Արարատ բիբլիական սարի մոտակայքում կառուցել Աշխարհի քաղաքը: Այդ քաղաքում կողք կողքի կկառուցվեն աշխարհի բոլոր երկրների և ժողովուրդների ազգային թաղամասերը` դրանց հատուկ ճարտարապետությամբ, ազգային կոլորիտով և մշակույթով: Մենք ցանկանում ենք կառուցել այս քաղաքը, որպես Նոր աշխարհի խորհրդանիշ` առանց պատերազմների և ավերվածությունների, առանց թշնամանքի և անհանդուրժողականության: Մենք համոզված ենք, որ աշխարհի բոլոր ժողովուրդների ուժերով կառուցված քաղաքը փոխադարձ հարգանքի և մշակույթների փոխազդեցության յավագույն տարածք կհանդիսանա: Մենք համարում ենք, որ առաջադեմ մարդկությունը պետք է ձեռնամուխ լինի Ներդաշնակության և Արարման նոր տարածության ձևավորմանը, որտեղ ձգտումը դեպի տեխնոլոգիական կատարելիություն կհավասարակշռվի Բնության նախագոյության պահպանման ձգտմամբ: Հուսով ենք, որ Ձեր Ձայնը «Աշխարհի քաղաք» նախագծի օգտին դրա իրագործման ևս մի նշանակալից փաստարկ կհանդիսանա: Կանխավ շնորհակալ ենք բոլորին, ով կմիանա այս գաղափարին: Աշխարհի քաղաք – Երկրի զավակ:


Եթե ցանկանում եք մասնակցել այս նախագծին,
գրանցվեք աշխարհի մատյանում: Մենք
երախտապարտ կլինենք, եթե Դուք թողնեք
Ձեր հաղորդագրությունը «իմ կարծիք» բաժնում: