Հայաստանի տաղավարի փիլիսոփակայան հայեցակարգը կոչվում էր «Միտքը և Ժամանակը», քանի որ կառուցողական Մտքի և ամենակուլ Ժամանակի հավերժ մրցակցության մեջ է աշխարհի քաղաքների զարգացման դիալեկտիկան:
Այս թեման ամենալավ կերպով բացահայտեց այն ակնհայտ ճշմարտությունը, որ հայկական ժողովուրդը իր ամբողջ պատմության ընթացքում քաղաքներ է կառուցել, ստեղծել ճարտարապետության և մշակույթի հիասքանչ հուշարձաններ և այդ ամենը շնորհիվ իր կառուցողական Մտքի և այսօր էլ շարունակում է իր արժանի ներդրումը կատարել աշխարհի ամենատարբեր քաղաքների արդի տեսքի ստեղծման գործում:
Շանհայում անկացվելիք համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանը առաջարկեց աշխարհի բոլոր ժողովրդներին քննարկել իր տարածքում` Արարատ բիբլիական սարի մոտակայքում Աշխարհի քաղաք կառուցելու գաղափարը: Այդ քաղաքը, սկզբից սինթեզված վիրտուալ տարածության, այնուհետև միայն իրագործված իրականում, կհանդիսանա ցիվիլիզացիաների և մշակույթների փոխազդեցության տարածություն, ազգային սովորույթների և ավանդույթների պահապան, «Կյանքի նորագույն տեխնոլոգիաների» ներդրման բարենպաստ միջավայր, աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու համար հարմարավետ բնակվելու վայր:
Հայաստանի տաղավարը ներկայացվեց, որպես ապագա Աշխարհի քաղաքի նախատիպ, որտեղ «հորիզոնում» երևում էր բիբլիական Արարատը` մարդկության և ողջ կենդանության փրկության վայրը, իսկ նրա դիմացը՝ մանրակերտների և էսքիզների միջոցով արտահայտված գծանկարները` աշխարհի ժողովուրդների «ազգային թաղամասերի» ուրվագծերը: Մի պահ փակելով աչքերը, հնարավոր էր մտովի պատկերացնել այդ գեղեցիկ ապագայի Աշխարհի քաղաքը և, ինչը կարևոր է, Ձեզ այդ քաղաքում … Դրանում օգնում էր կենդանի բնության գեղեցկությունը, որը հիասքանչ երաժշտությունը և ընդունելությունը…



