Առողջության Երկիր
Այս միջոցառումը ներկայացնում է Հայաստանի նոր և յուրօրինակ առողջական պոտենցիալը: Դուք կկարողակաք ծանոթանալ Հայաստանի բնության լիցքավորող էներգետիկան արտացոլող «մեդիտացիոն» բնական գոտիներին, մասնակցել հայկական ՍՊԱ-հայեցակարգի համաշխարհային շնորհանդեսին և ծանոթանալ նրա գլխավոր բրենդին` Ararat Religion SPA: Դուք կծանոթանաք ՍՊԱ-տեխնոլոգիաների հետ, որոնց կիրառումը առաջարկվում է միայն Հայաստանում: Հայաստանի բնության հմայիչ բուրմունքները, հանգստացնող կախարդական երաժշտության հնչյունները և առողջարարական արտադրանքների յուրօրինակ ընտրությունը Ձեզ անտարբեր չեն թողնի:
Դուք կկարողանաք ինքնուրույն համոզվել, որ ձեռակերտ և բնական ակունքների համակցությունը Հայաստանի առողջարանային գոտիներում, ինչպես նաև բնական, մրգային և բուսական հարուստ ռեսուրսների առկայությունը թույլ կտա Ձեզ վերականգնել Ձեր առողջությունը և ուժերը ցանկացած ժամանակ, երբ Դուք կայցելեք մեր երկիրը: Մենք ցույց կտանք Ձեզ նոր Հայաստան, որպես «երկիր գաղտնիք», «երկիր ակունք», «երկիր փրկություն»: Ձեզ հնարավորություն կընձեռնվի հենց տաղավարում ծանոթանալ Հայաստան ժամանելու շրջայցի «շնորհանդեսային գներին» /առոջարարական, կրոնական, արկածային/:
Բաց չթողե’ք Ձեր հնարավորությունը:
Միջոցառման անցկացման ժամկետների մասին տեղեկացեք մեր կայքի անոնսներից:
Միջոցառման գլխավոր մոդերատոր ԻԲԿ ԼԻՏՏԵ


