Business Expo
Culture
Life
Creativity
English
Russian
ArmenianSelected Language
World Expo
Runing Line

Հայաստանի նոր հաղթանակը Էքսպո 2012-ին. Շուտով կարդացեք բոլոր մանրամասները    

Runing Line

Լոգոտիպ

Էքսպո 2012-ի լոգոտիպը խորհրդանշում է կենդանի օվկիանոսն ու ափամերձ տարածքները` էքսպոյի թեման
 

Խորհրդանիշ

Էքսպո 2012-ի պաշտոնական խորհրդանիշերն են Յոնին ու Սոնին, որոնք պլանկտոնի մարմնավորում են

Էքսպո կոնտենտ

Հայկական տաղավարի բովադակությունը պայմանականորեն կարելի է բաժանել չորս տեսակի` էքսպո կոնտենտ, հայկական կոնտենտ, ծրագրային կոնտենտ, պրոմո կոնտենտ:
Էքսպո կոնտենտը կներկայացվի երկու աննախադեպ վերլուծական թեմաներով` ՙԿենդանի օվկիանոս և Գլոբալ տեղեկատվական օվկիանոս. Մե՞կ հեղինակ՚, ՙԹվային և կենսաμանական օրգանիզմների փոխգործակցության ալգորիթմեր. ապագայի երկխոսություն՚:
Առաջին թեման` ՙԿենդանի օվկիանոս և Գլոբալ տեղեկատվական օվկիանոս. մե՞կ հեղինակ՚, նոր թեզիս է ձևակերպում առ այն, որ այսօր գոյություն ունի ոչ միայն կենդանի օվկիանոսը, որպես խորքային էվոլյուցիայի հզոր աղբյուր, այլ նաև գլոբալ ինֆորմացիոն օվկիանոսը, որպես ոչ պակաս խորքային էվոլյուցիայի աղբյուր:
Այս թեման բազմաթիվ հետաքրքիր ինֆորմացիա է բացահայտում այս երկու գլոբալ հասկացությունների մասին, եզակի վերլուծություն է անցկացնում դրանց տարբերությունների և նմանությունների մասին, նույնական ալգորիթմերի և միասնական ծագման աղբյուրների գոյության աննախադեպ հարց է բարձրաձայնում:
Նշված թեման փորձում է ՙհորիզոնից այն կողմ՚ նայել և ոչ ստանդարտ կերպով նորովի մտածել շատ խնդիրների լուծման շուրջ: Բացի իր բուն իմաստից, տվյալ թեման աշխարհին կներկայացնի նաև Հայաստանի բարձր ինտելեկտուալ և ստեղծագործ ներուժը, կձևավորի համատեղ հետազոտությունների ու համագործակցային նախագծերի նոր հարթակներ: Երկրորդ թեման` ՙԿենսաբանական.և թվային օրգանիզմների փոխգործություն. ապագայի երկխոսություն՚ նվիրված է կենսաբանական (ֆիզիկական) և թվային սուբստանցիաների ապագայի հավանական երկխոսությանը, և այդ տեսանկյունից հրավիրում է մտորել ապագա աշխարհի ՙԴՆԹ՚-ի մասին:
Արհեստական ինտելեկտի վրա հիմնված ծրագրերի կիրառման միջոցով կցուցադրվեն կենդանի արվեսի (Living Art) հետաքրքիր աշխատանքներ, որտեղ թվային օրգանիզմները փոխգործակցում են ֆիզիկականների հետ:
Հայկական տաղավարում օգտագործվող հետաքրքրաշարժ և մատչելի լեզվով ներկայացվող զանազան տեխնոլոգիական բաղադրիչները կակտիվացնեն էքսպոյի այցելուների հետաքրքրությունն այս թեմայի հանդեպ և կտրամադրեն նրանց մտորել զարգացման այդպիսի ապագայի մասին, տեխնոլոգիական և կենսաբանական աշխարհների փոխազդեցության մասին, բնական և տեխնոլոգիական ռեսուրսների օգտագործման անհրաժեշտ ներդաշնակության մասին:
Տվյալ թեման աշխարհին կներկայացնի Հայաստանի մոտեցումը մոլորակային այդ կարևորագույն հեռանկարի հանդեպ` բացահայտելով երկրի առաջադեմ տրամադրվածությունը և նպատակաուղղվածությունը

Հայկական նախագիծ