Վերադարձ դեպի Ակունքներ
Այս միջոցառումը ներկայացնում է Հայաստանի Արարատյան դաշտավայրում խաղողի հասունացման ժամանակը: Այս պտղաբեր դաշտավայրը, տարածվում է ալեհեր Արարատի ստորոտում, հենց այն տեղում, ուր առաջին անգամ իջավ Նոյը, և որտեղից ծագեց կյանքը Երկրի վրա: Խաղողի ողկույզը Արարատյան դաշտավայրի խորհրդանիշն է, իսկ խաղողը` Ակունքի մաքրության և Ներկայի Էներգիայի:
Դուք կկարողանաք ճաշակել խաղողից ստացված հայկական կոնյակի և գինու արտադրողների արտադրանքը և ձեռք բերել համաշխարհային հայտնի բրենդերի հիասքանչ նմուշներ Ձեր հավաքածուի համար:
Դուք կկարողանաք տեսնել արտ-հորինվածքներ «սպիտակ» խաղողի ողկույզից, վայելել դասական երաժշտություն, ընկղմվել Արարատի բիբլիական պատմության էության մեջ, ծանոթանալ «Վերադարձ դեպի Ակունքներ» նոր բրենդի պատմությանը:


