Business Expo
Culture
Life
Creativity
English
Russian
ArmenianSelected Language
World Expo
Runing Line

Հայաստանի նոր հաղթանակը Էքսպո 2012-ին. Շուտով կարդացեք բոլոր մանրամասները    

Runing Line

Լոգոտիպ

Էքսպո 2012-ի լոգոտիպը խորհրդանշում է կենդանի օվկիանոսն ու ափամերձ տարածքները` էքսպոյի թեման
 

Խորհրդանիշ

Էքսպո 2012-ի պաշտոնական խորհրդանիշերն են Յոնին ու Սոնին, որոնք պլանկտոնի մարմնավորում են

Աշխարհը տեսավ նոր Հայաստան

Հայաստանի ելույթը Էքսպո 2010 միջազգային ցուցահանդեսին Շանհայում դարձավ սենսացիա: Հայկական տաղավարի  թեման, Էքսպո 2010 միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից իր յուրահատկությամբ և բուն բովանդակությամբ բարձր գնահատականի արժանացավ: Այդ առիթով ելույթ է ունեցել Theme Development Department Research Center-ի տնօրեն պր-ն Ջի Լյուդը, որը անվանել էր Հայաստանի ելույյթը պարզապես հիանալի: Նա հատուկ նշել էր այն փաստը, որ Հայաստանը միակն էր 192 երկրների մեջ, որը պատմեց , ոչ միայն իր մասին, այլ առաջարկեց աշխարհին փոխել ինքն իրեն և կառուցել մոլորակի վրա նոր աշխարհ:
Մեկ այլ կարծիք, Հայաստանի կատարած աշխատանքի մասին հայտնել էր Communication and Promotion Department, Expo Shanghai Online-ի դեպարտամենտ Չեն Խույանը: Նա նշել էր, որ 192 երկրների մեջ իրականացնել վիրտուլ տաղավար կարողացել են միայն 20-ը, որոնց թվում Հայաստանն էր: Դրա հետ մեկտեղ հայկական աշխատանքը լավագույններից մեկն էր: Շանհայ-on համակարգում 3D վիրտուալ իրականությունում Աշխարհի Քաղաք պատկերացնելը յուրահատուկ գաղափար և լուրջ խնդիր էր, որը հայկական անձնակազմը լուծել էր արժանավույնս և այսպիսի պոտենցիալով ներկանացրել իր վիրտուալ պրոեկտը ցույց տալով պատշաճ օրինակ մնացած բոլոր երկրներին:
Հայկական տաղավարի մասին իրենց կարծիքը հայտնել են նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Վենգրիայի, Ֆրանսիայի ներկայացուցիչները, որոնք միանշանակ հիացած էին ինչպես նախագծի բուն գաղափարով, այնպես էլ նրա իրականացման մակարդակով:
Սա Հայաստանի նոր իմիջն է, որը կարողացավ իրեն ցուցադրել Շանհայ Էքսպո 2010 ցուցահանդեսին, որպես կրեատիվ, ստեղծագործ, գերտեխնոլոգիական և ամենաբարձր մակարդակի էսթետիկ երկիր: 

Հայկական նախագիծ