Հայաստանը Աֆրիկային
Միջոցառումը հայկական տաղավարում կներկայացնի աֆրիկյան երկրներին նվիրված հայ ճարտարապետների նախագծերը, որոնք կատարված են Աշխարհի Քաղաք նախագծի շրջանակներում: Դրանք տարաբնույթ ճարտարապետական օբյեկտներ են` կոչված ոչ միայն արտահայտելու աֆրիկյան ոճն ու պլաստիկան, այլև ցույց տալ նրանց հետագա զարգացումը ապագայում` նոր ճարտարապետական ձևերով: Բնության մոդուլը Բենինի թաղամասում, Հիշողության մոդուլը Գանայի թաղամասում, Առողջության մոդուլը Զամբիայի թաղամասում, Կյանքի մոդուլը Քենիայի թաղամասում և շատ այլ կառույցներ կառաջարկվեն ոչ միայն Աշխարհի Քաղաքի վերտուալ տարածքում իրականացման համար, այլև դրանց հնարավոր կառուցման համար` համապատասխան աֆրիկյան երկրներում: Աֆրիկյան երկրների բազմաթիվ հյուրերի և հրավիրյալների ուշադրությանը կներկայացվի նաև Հայաստանի մասին պատմող հետաքրքիր մշակութային ծրագրիր և ավանդական հայկական հյուրասիրություն:
Հրավիրում ենք բոլորին:
Միջոցառումների անցկացման ժամկետների մասին տեղեկացեք մեր կայքի անոնսներից:


